25 03 2020

Ձե՞ռ եք առնում, հերիք եղավ, հա․ վարչապետը բարկացավ

Ձե՞ռ եք առնում, հերիք եղավ, հա․ վարչապետը բարկացավ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ դեմ է վարկային արձակուրդի գաղափարին:

«Եթե մարդը խրոնիկ անպարտաճանաչ գործընկեր է, խրոնիկ իր պարտականությունները չի կատարում, մենք էլ մի հատ արձակուրդ ենք տալիս, ու ասում են՝ լավ, մի 2 ամիս էլ մի կատարի՞: Կամ այսօր բնականոն աշխատող մարդկանց, որոնք բիզնես են անում, ասենք, դիմակ կամ ալկոգել են վաճառում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Երրորդ, բարեհաջող առևտուր իրականացնողներին, ում շահույթներն այս իրավիճակում աճել են, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն, ապա նրանց համար աջակցության 5 փաթեթ ենք պատրաստել, ու էլի կլինեն։

Եթե մեկը ֆինանսական պարտականություն ունենա ձեր նկատմամբ ու առաջարկի չկատարել այն, մինչդեռ դուք էլ ուրիշի նկատմամբ ունեք ֆինանսական պարտավորություն, այդ ուրիշն էլ ունի ֆինանսական պարտավորություն, ի՞նչ կլինի: Հեշտ եք ասում՝ եկեք ազատենք հարկերից, վարկերից, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Լո՞ւրջ եք ասում: Կներեք, բայց ըտենց ասելով չէ, խոսքի արժեքին պետք է հետևել:

Ես առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնություն անել ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել անխտիր, առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցավածքը բռագրավելու արդյունքում»,-զայրացավ Փաշինյանը՝ նշելով՝ եթե ԱԺ-ն ընդունի նման օրենք, ինքը կպաշտպանի. «10 հազար չէ, 50 հազար՝ կաժդեմու: Նստում ասում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, սա արեք, նա արեք: Ձե՞ռ եք առնում: Տպավորություն է, որ դուք բաժանող եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»,-հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, ով բարձրացրել էր վարկային արձակուրդ տրամադրելու հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ