19 03 2020

Ո՞ր ոլորտներն են ամենաշատը տուժել վիրուսից․ էկոնոմիկայի նախարարի պարզաբանումը

Ո՞ր ոլորտներն են ամենաշատը տուժել վիրուսից․ էկոնոմիկայի նախարարի պարզաբանումը

Լրագրողների հետ հանդիպմանն էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կորոնավիրուսի հետևանքները կարճաժամկետ հեռանկարում լուրջ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա։ 

Նա նշեց՝ նավթի գների նվազումը անկայունության է բերել համաշխարհային տնտեսության մեջ։ «Հայաստանը, հանդիսանալով նավթամթերքների եւ էներգակիրների ներկրող, առաջին հայացքից պետք է շահի դրանից, սակայն տվյալ իրավիճակը հարված է հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, որը մեր վաճառահանման հիմնական շուկան է, ինչպես նաեւ հանգեցրել է պղնձի համաշխարհային գների նվազման՝ տոննայի համար 6000 դոլարից մինչեւ 4800 դոլար։  Նշեմ, որ այս արտադրանքի արտահանումից բյուջետային հոսքերը անցյալ տարի կազմել են ավելի քան 550 մլն դոլար»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ տուժել է նաեւ զբոսաշրջությունը։ Նախարարը հավելեց՝ ՀՀ կառավարությունը արդեն այսօր պատրաստ է խրախուսել այն կազմակերպություններին, որոնք նոր իրականության մեջ զարգացման ծրագիր կմշակեն։

Խաչատրյանը նաև նշեց՝ մասնավոր հատվածին ֆինանսական աջակցության գումարը հետագայում կարող է մեծացվել։ Այս

«Հայաստանի մրցակցային առավելությունն այն է, որ նա ձգտում է, որքան հնարավոր է արագ, հարմարվել փոփոխվող պայմաններին։ Այդ նպատակների համար տրամադրվել է 150 մլրդ դրամ ֆինանսական օգնություն, որը կուղղվի բիզնեսի եւ տնտեսվարող սուբյեկտների աջակցությանը, որոնք մտադիր են վերակազմակերպվել նոր պայմաններում։ Ֆինանսական օգնությունը կտրամադրվի հաշվի առնելով այս կազմակերպությունների հետ աշխատող կոմերցիոն բանկերի գնահատականները։

Պետությունը մտադիր է սատարել նաեւ բնակչության խոցելի շերտերին, որոնք այս ճգնաժամի հետեւանքով առանց աշխատանքի կմնան»,- ասաց նախարարը՝ հավալելով, որ ճգնաժամի հետեւանքով ոչ մի նախագիծ չի չեղարկվել՝ հավելելով, որ պետությունն ամեն ինչ կանի դրանից խուսափելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ