19 03 2020

Բիզնեսի աջակցության 25 միլիարդ դրամի փաթեթը կդրվի հանրային քննարկման. Մհեր Գրիգորյան



Այսօրվանից հանրային քննարկման դրվեց ճգնաժամի ընթացքում բիզնեսի աջակցության փաթեթը: Այս մասին մարտի 19-ին կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Տրամաբանությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի և գլոբալ շուկաների այսօր տիրող իրավիճակը, բնականաբար նախ բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին այդ բարձիկները օգտագործելով սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների։ Ձևավորել ենք պոտենցիալ վարկային 3 հիմնական պրոդուկտների շարք, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում»,- նշեց փոխվարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ