Նավթի էժանանալը Հայաստանի համար կարող է նավթամթերքի որոշակի էժանեցման բերի, բայց մեզ համար ավելի վտանգավոր է դրա ազդեցությունը ռուբլու վրա։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, ՀԽ անդամ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
«Ինչքան էլ նավթն էժանանա, չենք կարող ասել դա լավ է, քան արտահանողների տուժելը, որովհետև Ռուսաստանն արտահանման մեջ Հայաստանի առաջին գործընկերն է։ Պետք է հաշվի առնենք, որ եթե այդ պրոցեսը երկարի, դա որոշակիորեն կարող է ազդել արտահանման ծավալների վրա և տնտեսական առումով խնդիրներ առաջացնի։ Եթե դա տևի մինչև մեկ ամիս, կարծում եմ էական ազդեցությունը քիչ կլինի»,-նշեց Գագիկ Մակարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը