02 03 2020

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսությունը նախապատրաստելուն ուղղված քայլերը բացակայում են. Սուրեն Պարսյան

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսությունը նախապատրաստելուն ուղղված քայլերը բացակայում են. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«Խանութներում ապրանքների պակասորդի մասին

Վերջին ժամերի ընթացքում հանրությունը ներկայացնում է փաստեր, որ խոշոր առևտրային ցանցերում բացակայում են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ (ոսպ, բրինձ, մակարոն և այլն), ինչը կանխատեսելի տնտեսական երևույթ է և բնորոշ է կորոն վիրուսով վարակված բոլոր երկրներին։ Չնայած բազմաթիվ կոչերին՝ տնտեսությունը նախապատրաստելուն ուղղված քայլերը բացակայում են։ Ինչևէ, ունենք, այն ինչ ունենք։ Եվ այս իրավիճակում մնում է միայն հետևանքների արձանագրումը և օրենքը խախտողների պատասխանատվության ենթարկելը։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում ՊԱԿԱՍՈՐԴԻ ստեղծումը կամ պահպանումը։ Առևտրային ցանցը (սուպերմարկետների ցանց) համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ։ Հետևաբար, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը առաջին անհրաժեշտության ապրանքների պակասորդի վերաբերյալ շատ արագ ուսումնասիրություն պետք է սկսի Սաս, Երևան Սիթին, Զովք, 4 և ավել խանութներ ունեցող սուպերմարկետների ցանցերի վերաբերյալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ