24 02 2020

ՏՄՊՊՀ-ն հորդորում է անհիմն չթանկացնել բժշկական դիմակները և դեղերը

ՏՄՊՊՀ-ն հորդորում է անհիմն չթանկացնել բժշկական դիմակները և դեղերը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում՝ զերծ մնալ բժշկական դիմակների ու հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից:

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև  շուկայում   արհեստական պակասուրդի ստեղծումից:

Միաժամանակ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտանցումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում Հանձնաժողովը  կհարուցի վարչական վարույթներ և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ն նաեւ հիշեցնում է, որ այս տարի իրականացնում է ուսումնասիրություն  դեղերի շրջանառության ոլորտում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ