31 01 2020

Փաշինյանը ԵՏՄ նիստի ժամանակ ֆեյսբուքյան գրառումներ է անում

Փաշինյանը ԵՏՄ նիստի ժամանակ ֆեյսբուքյան գրառումներ է անում

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վիճակագրության կոմիտեն հրապարակեց 2019թ. դեկտեմբերի Տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ:

Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով:

- Ծառայությունները՝ 11.6 տոկոսով:

- Արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով:

- Շինարարությունը՝ 4.9 տոկոսով։

- Աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով:

Տարվա արդյունքները ավելի ռեկորդային են: Կներկայացնեմ ավելի ուշ»:

Նշենք, որ գրառումը Փաշինյանն արել է 50 րոպե առաջ, այն դեպքում, երբ նա Ալմաթիումկ մասնակցում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ