ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․
««Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով:
Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են:
Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը