ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կառավարության որոշումներն ու մոտեցումները հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ։
Սպանդանոցների խնդիրը ցույց տվեց մի հասարակ բան. շարքային գյուղացին անմիջապես հասկացավ, որ տեղի է ունենալու անասնապահությամբ ստեղծված ավելացված արժեքի մասնակի օտարում ի վնաս գյուղացու։ Հիմա էլ պլաստիկ (ցելոֆանից) տոպրակների խնդիրը։
Ինչպես կարելի է դեմ գնալ տեխնոլոգիական առաջընթացին և հայտարարել սետկաների կիրառումն ընդլայնելու կամ վերսկսելու մասին։
Հապա կառավարություն մի 400 կամ 500% ակցիզ դիր ПВХ օգտագործողների կամ էլ հենց պլաստիկ տոպրակների վրա։ Գինը կդառնա 100-150 դրամ։ Եվ կտեսնեք, թե միևնույն տոպրակը, մեկի փոխարեն քանի տասնյակ անգամ է օգտագործվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը