18 01 2020

10 տարվա գազի գնագոյացման մեխանիզմներ ենք փորձում ամրագրել. Գարեգին Բաղրամյան



«Շուրջ մեկ տարուց ավելի բանակցություններ ենք վարում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, և 2019 թվականի հունվարին ունեցանք սահմանին գազի գնի բարձրացում, միևնույն ժամանակ կար պայմանավորվածություն, որ դա չի անդրադառնալու սպառողների վրա: Բանակացությունները կարող ենք համարել ավարտված, և 2020թ. գազի սակագինը շարունակելու է մնալ 165 դոլար: Այսօր բանակացությունները տանում են նրան, որ ունենալու ենք որոշակի երկարաժամկետ՝ շուրջ 10 տարվա գնագոյացման մեխանիզմներ»,- այս մասին «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով քննարկմանն ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ