10 01 2020

Մսի թանկացում կլինի, անասնակերի պաշարներ չունենք. Հրաչ Բերբերյան



Շարունակվող տաք և չոր եղանակը գյուղատնտեսության մեջ վտանգավոր կլինի միայն ցորենի բերքի համար: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյան և ընդգծեց, որ առաջիկա 10-15 օրվա մեջ այն տեղերում, որտեղ ձյան շերտ չունեցանք, ցորենի 50 տոկոս անկում կլինի:

Եղանակային և այլ խնդիրներին դիմակայելու համար լավագույն տարբերակը թվում էր գյուղատնտեսության ապահովագրությունը, սակայն այս համակարգը Հրաչ Բերբերյանի խոսքով՝ մեր երկրում չի կարող գործել.

«Գյուղատնտեսության ապահովագրությունն այսօր չի կարողանում աշխատել, որովհետև բարձր ռիսկային է: Այդ ապահովագրությունը չի աշխատի, քանի դեռ մենք չունենք կայուն հակակարկտային ծառայություն, որը կապահովի գոնե 70 տոկոս  էֆեկտիվություն»:

Մեր հյուրը նաև շեշտում է, որ արդյունքի հասնելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնել ոռոգման համակարգին.

«Այն ոչ թե ցածր էֆէկտիվ է, այլ թալանչիների համակրագ է: Վերահսկիչ պալատը, նաև ինքը՝ վարչապետը բազմիցս խոսել է թալանի մասին: Վերահսկիչ պալատը ֆիքսել է էդ թալանը, բայց ոչ մեկի չեն դատում: Մի տգետին փոխարինում են մյուս տգետով: Աբսուրդը հասել է նրան, որ գյուղացու անվան տակ բանկերը սուբսիդիա են ստանում, որ գյուղացուն վարկ տան»:

Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյոթւոմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ