ՌԴ, Թուրքիայի, Սերբիայի նախագահները և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Ստամբուլում մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Թուրքական հոսք»-ը երկու ճյուղ ունի, որից մեկը նախատեսված է ռուսական գազը Թուրքիա հասցնելու համար, իսկ մյուսը՝ Հարավային և Հարավ-արևելյան Եվրոպա գազամատակարարման համար: Գազատարի ընդհանուր հզորությունը տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը