«Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ. Երեկ վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբերի եւ 11 ամիսների տնտեսական ցուցանիշները եւ պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է»,- կառավարության՝ դեկտեմբերի 26-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,1 տոկոսարտահանման աճը 25,7 տոկոս է, առևտրի շրջանառության աճը՝ 11,9 տոկոս։ Այնուհետև Փաշինյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե նա հիշո՞ւմ է դեպք, երբ Հայաստանում նման ծավալներով բյուջեն գերակատարվել է։ Ջանջուղազյանը պատասխանեց, որ դա եղել է 2002, 2004 թվականներին, որից հետո տարբեր պատկերներ են գրանցվել՝ և գերակատարման, և թերակատարման։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը