25 12 2019

Երևանի 2020թ․ բյուջեն հաստատվեց

Երևանի 2020թ․ բյուջեն հաստատվեց

Երեւանի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստում հաստատվեց Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեն.  եկամուտների գծով նախատեսվում է 107,146,776.0 հազար դրամ, ծախսերի գծով՝ 116,259,587.5 հազար դրամ, իսկ դեֆիցիտը կկազմի 9,112,811.5 հազար դրամ։

Փոխքաղաքապետ հայկ Սարգսյանը նշեց, որ 2019-ի բյուջեի եկամուտների սահմանվել են 83,77 մլրդ դրամ. «Ծրագրված եկամուտները գերազանցում են 2018-ի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 38,4 մլրդ դրամով կամ 56 տոկոսով: 2019 թվականին քաղաքի սեփական մուտքերը կազմել են 29 տոկոս, իսկ 2020-ին կկազմի 32,6 տոկոս: Սա խոսում է համայնքի անկախության ցուցանիշի աճի մասին:

2020 թվականի բյուջեի ծախսերի մեջ սոցիալական ոլորտի ծախսերը կազմում են 31,8 տոկոս, տրանսպոտի ոլորտի ծախսերը՝ 19,5 տոկոս, շրջակա միջավայրի ծախսերը՝ 17,3 տոկոս:

Կառավարման մարմնի պահպանման համար նախատեսվել է 9,4 մլրդ դրամ կամ ծախսերի 8,2 տոկոս, որից աշխատավարձի ֆոնդը կկազմի 5,5 մլրդ դրամ, պարգեւատրման ֆոնդը՝ 1.89 մլրդ դրամ (նախորդ տարվանից 100 մլն-ով պակաս):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ