13 12 2019

Ոմանք իրենց տեղը շուկայում դեռ ստվերում գործելով են ապահովում. Տիգրան Խաչատրյան



Դեկտեմբերի 13-ին «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ․ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այսօր այն բարեփոխումները, որոնք իրականացրել են, կարևոր են և իրապես ազդում են կյանքում. «եթե մենք շարունակում ենք ինչ-որ բարեփոխումներ, բայց կյանքում էական ազդեցություն չունենք, ապա դրանք այն բարեփոխումները չեն, որոնք հասարակությունն ակնկալում է»:

Անդրադառնալով արժեթղթերի շուկային, նախարարը նշեց, որ այսօր Հայաստանում վերջին մեկուկես տարիների զարգացմնան ընթացքում արժեթղթերի շուկան զարգացնելու իրական նախադրյալներ կան, քան երբևէ եղել են. «Մենք հիշում ենք,  թե շուկայի համար ինչպիսի սահամանփակումներ կային: Մասնավոր հատվածի համար դա այնքան այլընտրանքային ծախսեր էր առաջացնում, ինչը ստվերային գործունեությունից հրաժարվելու ծախսն էր: Այսինքն, եթե մեր իրականության մեջ կա այնպիսի ձևաչափ, որ մասնավոր հատվածը շատ թ եքիչ, բայց էական ծավալներով գործում էր ստվերում, ապա հասկանալի է, որ այն օգուտները, որ ստանում էր այդ գործունեությունից, չէր կարող համադրել ֆինանսավորման էժանացման այն օգուտների հետ, որոնք կստանար, եթե դառնար թափանցիկ և հայտնվեր շուկայում: Այսօր հարկային և մաքսային վարչարարությունը բացառում են նման զարգացման հեռանկարը:  Բայց չեմ ասում, որ բացառում է այդ իրողությունը, որովհետև վստահ տարբեր տեղերում դեռ ոմանք, երևի քիչ չեն թվով, դեռևս շարունակում են անհավասար մրցակցության կանոններով իրենց տեղն ապահովել շուկայում, բայց դա երկար չի տևի: Եվ այն կազմակերպությունները, որոնք կլինեն թափանցիկ, կգտնեն իրենց համապատասխան հատուցումը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ