25 11 2019

Ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019թ․ տնտեսական աճը մոտ կլինի 7%-ին․ վարչապետ

Ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019թ․ տնտեսական աճը մոտ կլինի 7%-ին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է

«Եւ այսպես՝ այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%:

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:

Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ:

Այսպիսով ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաեւ կհատի 7 տոկոսի սահմանագիծը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ