28 10 2019

Տնտեսական հեղափոխությունը Հայաստանում թափ է հավաքում. Նիկոլ Փաշինյան



«Կառավարության տնտեսական աճի ցուցանիշները պահպանողական են: Դրանք մեր քաղաքական և տնտեսական ամբիցիաների ֆոնին մի փոքր ցածր են, բայց այս տարի մեր ընդունած միջինժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել ենք, որ մեր խնդիրն է անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելի: Այդ մոդելն արձանագրված է 2020-2022 թվականների ժամանակահատվածում: Մենք հույս ունենք այդ ժամանակահատվածում հասնել 7-8-9 տոկոս տնտեսական աճերի: Սա ես համարում եմ իրատեսական նաև հաշվի առնելով այն տրամադրությունները, որ մենք ունենք տնտեսության մեջ»,- հոկտեմբերի 28-ին ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ