Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո կնքվեց ազատ առևտրի համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրեցին ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի ներկայացուցիչները։ Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանն ու Սինգապուրը նիստի արդյունքներով կունենան ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։
ԵՏՄ նիստն ամփոփող ասուլիսը կարող եք դիտել այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը