Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի ուսումնասիրության արդյունքում բացահայտված 10 հակափաստարկ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստերից 10 տնտեսական հարցերի վերաբերյալ:
Փաստ 1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս...
❌Հակափաստարկ. ՀՆԱ-ի իրական աճի տեմպը ՀՀ ՎԿ-ի կողմից հաշվարկվում և հրապարակվում է եռամսյակային կտրվածքով, ուստի 6,8 -ը տոկոսը վերաբերում է ՏԱՑ-ին և ոչ մի կերպ ՀՆԱ-ին:
Փաստ 2. 2019 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ՝ այսինքն նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր:
❌Հակափաստարկ. 2019 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) արձանագրել են 24,5 տոկոս աճ՝ կամ նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել շուրջ 141 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր, իսկ 152 միլիարդը կամ 25,1 տոկոս աճը վերաբերում է պետական բյուջեի եկամուտներին, այլ ոչ թե հարկերի և տուրքերի մեծությանը:
3????. Փաստ 9. 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Ընդհանուր առմամբ 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ:-Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով աճել են:
❌Հակափաստարկ. Համաձայն ՀՀ ՎԿ տվյալների՝ 2019 թվականի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,3 տոկոս աճ: Ի թիվս ըստ առանձին երկրների վիճակագրական թվերի որոշ անհամապատասխանությունների, ուշագրավ է նշել, որ համաձայն հյուրանոցային տնտեսություններում հաշվառված զբոսաշրջիկների՝ Միացյալ Թագավորությունից այցելող զբոսաշրջիկները շուրջ 66.5 տոկոսով նվազել են:
4????. Փաստ 12. 2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել և գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ ... Էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, ...
❌Հակափաստարկ. Արտահանման ծավալների աճ արձանագրած ապրանքատեսակներից ոսկերչական իրերի դեպքում աճը եղել է 18,4 տոկոս
5????. Փաստ 13. 2019 թվականի առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. Ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48 տոկոսով կամ 426,2 հեկտարով, Կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56 տոկոսով կամ 1004,5 հեկտարով, Հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5 տոկոսով կամ 182,2 հեկտարով, Սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26 տոկոսով կամ 15,1 հազար տոննայով:
❌Հակափաստարկ. Տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս իրականացվող փոփոխությունների արդյունավետությունը, քանի որ 2019 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտը 7,4 տոկոս անկում է գրանցել:
6????. Փաստ 14. 2019 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 90,5 տոկոսով:
❌Հակափաստարկ. Ըստ ՀՀ ԿԲ-ի տրամադրված տվյալների միայն բանկային համակարգով տրամադրված հիփոթեքային վարկերը դիտարկվող ժամանակահատվածում աճել են 275 տոկոսով:
7????. Փաստ 16. 2015 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019 թվականի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2,1 տոկոսով:
❌Հակափաստարկ. Դիտարկվող ժամանակահատվածում արտաքին պետական պարտքի նվազումը պայմանավորված է ոչ թե արդյունավետ կառավարմամբ, այլ հիմնականում ԱՄՆ դոլարի նկատմամբ ազատ փոխարկելի տարադրամի և եվրոյի արժեզրկմամբ:
8????. Փաստ 19. Երկրում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ ամենակարևորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1,9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1,7 տոկոս։
❌Հակափաստարկ. Խոսքը ոչ թե հուլիսին 12-ամսյա գնաճի ցուցանիշին է վերաբերում, այլ 2019 թվականի հուլիսը 2018 թվականի հուլիսի նկատմամբ, երբ գնաճը կազմել է 1,7 տոկոս: Ընդ որում՝ դիտարկվող ժամանակահատվածում որոշ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները կտրուկ աճել են. կարտոֆիլի գինն աճել է 75,4 տոկոսով, ձվի գինը՝ 38,9 տոկոս, թռչնամսի գինը՝ 13,6 տոկոս, բանջարեղենինը՝ 11,7 տոկոս, մակարոնեղենի գինը՝ 8,4 տոկոս և այլն:
9????. Փաստ 53. Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազարին:
❌Հակափաստարկ. Չենք կարող արձանագրված փաստ համարել նվազագույն աշխատավարձի շեմում հենց 68 հազար դրամի հաստատումը, քանի որ այդ հարցի շուրջ դեռ խորհրդարանական լսումներ չեն եղել:
10????❌. Վարչապետի կողմից ներկայացված ցանկում առկա են տնտեսական բլոկին վերաբերող մի շարք ցուցանիշներ, որոնց արժանահավատությունը հնարավոր չէ ստուգել՝ տվյալների անհասանելիության պատճառով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը