11 09 2019

Եթե ապօրինի փակենք հանքը, վաղը ապօրինի կփակենք լրատվամիջոցը. վարչապետ

Եթե ապօրինի փակենք հանքը, վաղը ապօրինի կփակենք լրատվամիջոցը. վարչապետ

ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ամուլսրաի հարցով դիրքորոշումը պետք է լինի իրավական։

«Հարցին կան տարբեր մոտեցումներ, բայց այդ բոլորի հանգուցալուծումը պետք է լինի իրավականը: Մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք դրանով՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը: Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որ կարող է լինել արդարացված և լեգիտիմ, հենց սա է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ  եթե այսօր իրենք ապօրինի ձևով փակեն հանքը, մյուս օրը ապօրինի ձևով կփակեն լրատվամիջոցը, և այդպես շարունակ:

 «Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը ապօրինի ձևով կփակենք արտադրամասը, և այդպես՝ ճաշակով։ Էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ։ Իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհներով գնալ», – ասաց վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ