07 09 2019

Փաշինյանը կրկին հանդիպել է «Լիդիան»-ի ներկայացուցիչներին

Փաշինյանը կրկին հանդիպել է «Լիդիան»-ի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» եւ «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը:

Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը եւ ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, ԷԼԱՐԴ ընկերության կողմից  իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկմանը, տեսչական ստուգումներին վերաբերող եւ այլ հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ