06 09 2019

Իրար հակասող երեք տարբեր ցուցանիշներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մասին

Իրար հակասող երեք տարբեր ցուցանիշներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մասին

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 12,3 տոկոսով։ Այս ցուցանիշը ուշագրավ է նրանով, որ հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների ցուցանիշի մասին երկու անգամ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը եւ երկու անգամ էլ նշվել են տարբեր ցուցանիշներ։ Այսպես հուլիսի 16-ի իր գրառման մեջ նա նշել է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 14,4 տոկոսով, իսկ օգոստոսի 8-ի գրառման մեջ, որ այդ թիվն ավելացել է 12,8 տոկոսով։

Եվ ահա վիճակագրական կոմիտեի հրապարակումից պարզվել է, որ երկու անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է հանրությանը, քանի որ Հայաստան այցեկող զբոսաշրջիկների թիվն աճել է 12,3 տոկոսով։ Ընդ որում, հավանական է, որ վիճակագրական կոմիտեն ձգտել է որպեսզի այս ցուցանիշը հնարավորինս շատ չտարբերվի Նիկոլ Փաշինյանի նախապես հրապարակված գոնե վերջին ցուցանիշից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ