28 08 2019

«Ձյունիկ»-ի հրդեհից տուժած գործարարները ակնկալում են կառավարության աջակցությունը



«20 տարի աշխատում է «Ձյունիկի» հետ և չէի կարող պատկերացնել, որ նման խնդիր կունենանք: Դեպքից մոտ 10 օր առաջ, երբ հանդիպում կազմակերպեցին, ասացին՝ «Ձյունիկ» սառնարանը վերանորոգվելու է, բոլորս ուրախացանք, մարդիկ մեզ նույնիսկ հարցնում էին՝ ինչ խնդիրներ, ինչ առաջարկներ ունեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Ավետիք Սուքիասյանը:

Թե Ինչո՞ւ էին գործարարներն իրենց ապրանքը պահում «Ձյունիկ» սառնարանում, ոչ թե այլ սառնարանում, գործարարը պարզաբանեց. ««Ձյունիկը» գտնվում էր քաղաքի կենտրոնում, բոլորիս ձեռնտու տարբերակ էր, 1969թ. աշխատում էր, ու երբ մարդիկ հարցնում էին՝ որտեղ է ապրանքը, ասում էիր՝ «Ձյունիկ» սառնարանում, առանց բացատրելու՝ հաճախորդը կամ բեռնափոխադրող ընկերությունը գալիս-կանգնում էր «Ձյունիկ» սառնարանի մոտ: Այդ առումով շատ հետաքրքիր էր իրենց հետ աշխատելը: Բայց հիմա ունենք փաստ, որ օգոստոսի 19-ին դեպք է տեղի ունեցել, ու բոլորս հայտնվել ենք նույն իրավիճակում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ