ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ-ում «Մակդոնալդս» ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Կարենի հետ։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են ԵՏՄ երկրների գործարար համագործակցությունը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է սննդի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերին։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս բիզնես շրջանակների հետ շփումներին։ Դա անհրաժեշտ է՝ հասկանալու համար այն, թե ինչպես է մեր նորաստեղծ աշխատանքն ազդում բիզնեսի վրա։ Կարեւոր է օգտագործել ինստիտուցիոնալ հնարավորությունները ԵՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման համար»,- նշել է Սարգսյանը։
Կողմերը պայմանավորվել են համագործակցության եւ հարցերի համատեղ քննարկման շուրջ՝ կապված ինչպես արդեն առկա, այնպես էլ ձեւավորվող նորմատիվ բազայի հետ։
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում «Մակդոնալդս» ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Կարենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների գործարար համագործակցությունն ընդհանրապես։ Խոսքն առաջին հերթին սննդի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի մասին է։ Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս բիզնես շրջանակների հետ շփումներին։ Դա անհրաժեշտ է՝ հասկանալու համար այն, թե ինչպես է մեր նորմաստեղծ աշխատանքն ազդում բիզնեսի վրա։ Կարեւոր է օգտագործել ինստիտուցիոնալ հնարավորությունները ԵՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման համար»,- նշել է Սարգսյանը։
Կարենն իր հերթին բարձր է գնահատել ԵՏՀ կոլեգիայի նախագահի եւ հանձնաժողովի ջանքերը ԵՏՄ երկրներում բիզնեսի վարման նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ հանձնաժողովը միշտ լսում է գործարար շրջանակի կարծիքը եւ պատրաստ է փոխգործակցել նրա հետ։
«Մեր հիմնական նպատակը մրցակցային միջավայրը խրախուսելն է եւ տարածաշրջանի զարգացման շարունակումը։ Մենք շահագրգռված ենք համագործակցելու հարցում, ողջունում ենք նոր տեխկանոնակարգի ստեղծումը թռչնամսի գծով եւ դրական ենք նայում դրա արագ ընդունմանը»,- նշել է Կարենը։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ «Մակդոնալդսը» ներկա է ավելի քան 120 երկրում։ Այդ թվում Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում։ Միեւնույն ժամանակ, ընկերության արտադրանքի մոտ 98 տոկոսը մատակարարում են հայրենական մատակարարները՝ գյուղատնտեսական համալիրի ավելի քան 160 ձեռնարկություն։
«Մակդոնալդսի» ռուսական մասնաճյուղի ներկայացուցիչների կարծիքով՝ նոր տեխկանոնակարգը թռչնամսի գծով առավելագույն հստակ է նկարագրում այդ մթերքին ներկայացվող պահանջները եւ համապատասխանում է համաշխարհային չափորոշիչներին։ Նոր պահանջները պետք է նպաստեն անվտանգության եւ արտադրանքի որակի բարելավմանը վերջնական սպառողի համար։
Կողմերը պայմանավորվել են համագործակցության եւ հարցերի համատեղ քննարկման շուրջ՝ կապված ինչպես արդեն առկա, այնպես էլ ձեւավորվող նորմատիվ բազայի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը