17 08 2019

Վիճակագրական դրախտ. դառն ու անուշ հայրենիք․ Անդրանիկ Թևանյան

Վիճակագրական դրախտ. դառն ու անուշ հայրենիք․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Վիճակագրական մանիպուլյացիան դառնում է խաղի կանոն։ Նույն թիվը ցանկալի «ռակուրսով» ես ներկայացնում, և վե՛րջ, ֆեյսբուքյան գրառման շրջանակներում դրախտն ապահովված է։

Պաշտպանյալը երևի մտածում է, որ, միևնույն է, չեն ստուգվելու իր ասած թվերը։ Բայց դե ստուգվում են։ Ստիպված ենք դա անում, քանզի սուտը դարձել է քարոզչության գլխավոր գործիքը։

«Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումը աճել է 30.3 տոկոսով: Քաղցր հայրենիք:))»,– նշել է վիճակագրական դրախտի տիրակալն իր ֆեյսբուքյան էջում։

Պետք է ասեմ, որ սխալ տվյալ է։ Աճ կա, բայց տոկոս հաշվելու առումով խնդիրներ կան կառավարությունում։ Թող նորից հաշվեն ու ճիշտ տոկոս ստանան։ Իսկ եթե տոկոսային ճշգրտումը կրկին սխալ գրեն, կհուշեմ։

Համ էլ թող հստակեցնեն, թե արդյոք աճը դիտարկվել է արտահանված շոկոլադի կշի՞ռը, թե՞ գումարային չափը հաշվի առնելով։ Վիճակագրությունն այս առումով երկու չափման միավոր է ներկայացնում։

Ինչ վերաբերում է արտահանված շոկոլադով պայմանավորված հայրենիքի քաղցրությունը գնահատելուն, ապա այստեղ վիճելու բան չկա, բայց պատկերը մի փոքր ամբողջացնելու կարիք կա։

Այսպես, եթե շոկոլադի արտահանումն այս տարվա 6 ամիսների տվյալով կազմել է 1734.3497 տոննա կամ 7046.37 հազար դոլար, ապա 2019–ի հունվար–հունիսին ներմուծել ենք 5115.87 տոննայի չափ կամ 17030.37 դոլարի շոկոլադ։ Այսինքն՝ ներմուծումը արտահանմանը գերազանցել է 3381.5203 տոննայով կամ 9984 հազար դոլարով։ Իսկ դա նշանակում է, որ հայրենիքը ոչ միայն ՔԱՂՑՐ է, այլ նաև, տերյանական լեզվով ասած, ԴԱՌՆ ու ԱՆՈՒՇ, քանզի ներմուծման զգալի գերազանցումն արտահանմանը ԴԱՌԸ զգացողություններ է առաջացնում ներմուծած շոկոլադն ԱՆՈՒՇ անելուց հետո»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ