31 07 2019

Կառավարությունը հարվածի տակ է դրել ևս մեկ խոշոր ներդրումային ծրագիր․ Politik.am

Կառավարությունը հարվածի տակ է դրել ևս մեկ խոշոր ներդրումային ծրագիր․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Նոր իշխանությունները մի կողմից խոսում են ներդրումների մասին, իսկ մյուս կողմից հարվածում ներդրում կատարած գործիչներին կամ պոտենցիալ ներդրողներին։

Երեկ հայտնի դարձավ, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 22.02.2019թ.-ին:

Իշխանություններն այս կերպ կարծես փորձում են լուծել աղբահանման ճգնաժամը Երևան քաղաքում։ Այս քրեական գործը պետք է լինի գործիք, որն, ըստ ամենայնի, կստիպի «Սանիթեք» ընկերությանը «ինքնակամ» դուրս գալ շուկայից, որից հետո Երևանի աղբհանության բիզնեսը կտրվի այլ ընկերության։

Այս քրեական գործով, սակայն, իշխանությունները մեկ այլ խոշոր ներդրումային ծրագիր են վտանգի տակ դնում։ «Սանիթեք» ընկերության սեփականատերը նաև «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի համասեփականատերն է։ Գործարանը «Ադամյան» ապրանքանիշի  կենցաղային տեխնիկա է արտադրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ