«Ես ցանկանում եմ խոսել Կառավարության և ԱԺ-ի մեջ աշխատանքային ռեժիմի մասին, որովհետև կոնկրետ մեր հանձնաժողով եկել են երկու մեծ նախագծեր, որոնց քննարկման համար պատգամավորներն ունեցել են 2-3 օր։ Կան դեպքեր, երբ նախագիծը մեկուկես ամիս մնացել է կառավարությունում, հաստատվելուց հետո եկել է ԱԺ։ Ես խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին, քանի որ առանց պատշաճ քննարկման նախագծերի ընդունումը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան դրանց ուշ ընդունումը»,- հունիսի 28-ին ԱԺ ելույթների ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը