02 02 2024

Իշխանությունները տոտալ հարձակման են անցել «Մայր Հայաստան»-ի դեմ. Անդրանիկ Թևանյան



Իշխանությունները տոտալ հարձակման են անցել «Մայր Հայաստան» խմբակցության դեմ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի ունեցած հրատապ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

«Առաջին դեպքը դա Նարինե Հայրապետյանի նկատմամբ ճնշումներն էին: Նրան ոստիկանությունում ահաբեկել էին, ստիպել փոխել ցուցմունքը, և այդ ճնշումների հետևանքով նա լքեց Հայաստանը: Դրան հաջորդեց մեր խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի նկատմամբ հետապնդումները: Մի քանի օր նրան հետապնդել էին առանց պետհամարանիշների մեքենայով»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ