19 06 2019

Այդ ծախսերից հետո կյանքի որակը որքանո՞վ է լավացել. պատգամավորը՝ նախարարին



«Վերջին տասը տարում կապիտալ ներդրումներ-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը 41 տոկոսից նվազել է 17 տոկոս: Չե՞ք կարծում, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու տրամաբանությունը ենթադրում է ավելի մեծ ծավալի ներդրումների ներգրավում: Բացի այդ կարո՞ղ եք ասել, թե այս բյուջետային տրամաբանությունից ելնելով, այդ ծախսերից հետո որքանո՞վ է լավացել կյանքի որակը»,- Ազգային Ժողովում բյուջեի կատարողականի ժամանակ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ սպասումները համեստ են, բայց առաջ պետք է գնալ հավասարակշռված:

«Մեր ունեցած դատողությունները կառուցված են մեր պոտենցիալի վրա: Մեր այսօրվա ամբողջ ջանքը պետք է դրված լինի մեր պոտենցիալը բարձրացնելու վրա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ քանի դեռ պոտենցիալը ցածր է, մեծ չափի ներդրումներ և աճ ներգրավվել հնարավոր չէ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ