«Fitch» վարկանիշային ընկերությունը Երևանի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլթային վարկանիշը սահմանել է B+ դրական կանխատեսմամբ, իսկ արտարժույթով կարճաժամկետը` B:
«Բարեկեցության ցուցանիշները միջազգային մասշտաբով համեմատաբար ցածր են։ Սա ազդում է քաղաքի ընդհանուր ֆինանսական պրոֆիլի վրա: Քաղաքը պարտք չունեցողի կարգավիճակը պահպանում է, չնայած հնարավորություն ունի ներգրավվելու փոխառություններ ներքին կապիտալի շուկայում՝ հաշվի առնելով որոշակի սահմանափակումները»,- նշվում է զեկույցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը