17 05 2019

ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմեր 30-40%. վերլուծություն․ Panorama.am

ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմեր 30-40%. վերլուծություն․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը վերլուծել է, թե որքանով է տնտեսական աճը նպաստել հարկային եկամուտների փոփոխությանը:

Ըստ վերլուծության՝  հարկային բոյանսի վերաբերյալ (tax buoyancy) մեր հաշվարկների համաձայն առաջին եռամսյակում հարկային եկամուտների 24.3% արձանագրված աճի դեպքում ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմի 30-40%, մինչդեռ, հաշվի առնելով ծառայությունների և առևտրի, շինարարության , արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առկա ցուցանիշները, 2019թ-ի առաջին եռամսյակում կանխատեսվում է իրական ՀՆԱ-ի աճի տեմպի առավելագույնը 15-20% աճ, ուստի ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ:

Հարկային բոյանսն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս, թե իրական ՀՆԱ-ի 1% աճը, քանի տոկոսով է ավելացնում իրական (ՍԳԻ-ով ճշգրտված) հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը): 2017-2018թթ.-ին իրական ՀՆԱ-ի 1% աճը չի նպաստել առնվազն նույն մեծությամբ հավաքագրվող իրական հարկային եկամուտների (ներառյալ տուրքերին) աճին:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը դիտարկել է  հարկատեսակները առանձին. ԱԱՀ-ի և եկամտային հարկի գծով արձանագրվել է նմանատիպ պատկեր, մինչդեռ հակառակ միտում է գրանցվել շահութահարկի և ակցիզային հարկի կտրվածքով:

Եկամտային հարկի գծով հավաքագրվող գումարների աճը պայմանավորված է գրանցված աշխատողների քանակի և աշխատավարձերի մեծությամբ: Տվյալները փաստում են, որ ՀՀ-ում տնտեսական աճը 2017-2018թթ.-ին՝ հանգեցնելով գրանցված աշխատողների քանակի աճին, ինչպես նաև աշխատավարձերի որոշակի բարձրացմանը, այնուամենայնիվ չի նպաստել եկամտային հարկի առնվազն նույն մեծության աճին:

Հարկային բոյանսի գործակիցը շահութահարկի գծով 2017թ.-ին եղել է բացասական, իսկ 2018թ.-ի ցուցանիշը մատնանշում է այն մասին, որ ավելի բարձր տնտեսական աճի տեմպերն ավելի բարձր հարկային եկամուտների աճ կարող են գրանցել հենց շահութահարկի միջոցով:

Ակցիզային հարկի գծով եկամուտների աճը հանգեցրել է ակցիզային հարկով հարկվող ապրանքների նկատմամբ պահանջարկի ոչ էական կրճատման, որի հետևանքով հավաքագրվող ակցիզային հարկի աճ է արձանագրել: Կարճաժամկետ հատվածում կանխատեսվող ՀՆԱ-ի 5-7% տնտեսական աճի պարագայում հարկային եկամուտների (ներառյալ տուրքերի աճին) ավելի մեծ չափով աճին հիմնականում նպաստելու են շահութահարկը և ակցիզային հարկը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ