ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուս լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գազի գնի հարցին, նշել է, որ Հայաստանն ակնկալում է մինչև տարեվերջ գազի գնի նվազման հարցով պայմանավորվածություն ձեռք բերել «Գազպրոմ» ընկերության հետ, գրում է ТАСС-ը։
«Վստահ եմ, որ դա իրատեսական է։ Հարցը միայն գազի` առանձին վերցված գինը չէ, հարցը վերաբերում է ԵԱՏՄ-ի արդյունավետությանը: Մենք արդեն պայմանավորվածություն ունենք, որ ստեղծվելու է միասնական էներգետիկ շուկա, և մեր առաջարկները համապատասխանում են այդ բանակցությունների տրամաբանությանը: Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները չափազանց կարևոր են ԵԱՏՄ-ի արդյունավետության համար»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ կցանկանար այդ հարցը լուծել մինչև տարեվերջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը