07 05 2019

Հայաստանի գրավչություններից մեկը աշխատուժի առակայությունն է. Սոցապ փոխնախարար



«Ունենք մեծ բաց ոչ ֆորմալ տնտեսության, որը բավականին բարձր տոկոս ունի Հայաստանում: Շատ կարևոր ուղերձ է, որ որակյալ աշխատուժը հնարավորինս զերծ է մնում ոչ ֆորմալ տնտեսությունում հայտնվելուց: Բազմաթիվ հետազոտությունները բերում են եզրահանգման, որ այո՛ որակյալ աշխատուժը մեր վաղվա գրավականան է ոչ ֆորմալ տնտեսությունը կրճատելու համար»,- «Հայաստանում ձեռնարկությունների ֆորմալացմանը նպաստող իրավական, կարգավորող և ինստիտուցիոնալ միջավայրի վերլուծություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը:

Ըստ փոխնախարարի՝ ի տարբերութուն արևմտաեվրոպական շատ երկրների, երբ այնտեղ փորձում ես բիզնես հիմնել կա խնդիր աշխատուժ գտնելու, որովհետև բոլորը զբաղված են. «Մեր ռեգիոնի գրավչություններից մեկը դա աշխատուժի առակայությունն է, այլ խնդիր է որքանով է որակյալ այդ աշխատուժը»,- ընդգծեց Ուդումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ