30 04 2019

ԵՏՄ նիստում 13 պայմանավորվածություն է ձեռք բերվել

ԵՏՄ նիստում 13 պայմանավորվածություն է ձեռք բերվել

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ամփոփումից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Եվրամիության հետ երկխոսությանը, նշեց, որ ԵՏՄ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ կառուցողական երկխոսության։

Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն հանձնաժողովը «վարում է ինտեգրացիայի քաղաքականություն», որը ենթադրում է կոնտակտների հաստատում ոչ միայն ասիական երկրների ու կազմակերպությունների, այլ նաև ԵՄ-ի հետ, քանի որ ԵՄ-ն մինչև վերջերս հիմնական գործընկերն էր ԵԱՏՄ-ի համար։

Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ մինչեւ վերջին ժամանակները Եվրամիությունը Եվրասիական միության հիմնական գործընկերն էր, սակայն իրավիճակը փոխվեց քաղաքական որոշումների հետեւանքով: Սարգսյանի խոսքով՝ ԵՏՄ-ն հարաբերություններ է զարգացնում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, սակայն եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ հիմնական: Այս հարցում հիմնական խնդիրները վերաբերում են ստանդարտներին, տեխնիկական կանոնակարգին, նորմատիվներին, հակադեմպինգին:

«Անցյալ տարի առաջին անգամ առևտուրը ասիական երկրների հետ գերազանցեց եվրոպական երկրիների հետ առևտրին։ Բայց ԵՄ-ն մեր հիմնական առևտրային գործընկերն է, հետաքրքրված ենք նոր համագործակցության հաստատմամբ ուղղված նրան, որ ստեղծենք հարմարավետ պայմաններ սուբյեկտների համար։ Մենք իսկապես հասել ենք նրան, որ մեզ ճանաչել են որպես սուբյեկտ, և կա առաջին քայլը այդ ուղղութամբ, մեզ դա թույլ է տալիս նախարարների մակարդակով աշխատել եվրահանձնաժողովի հետ։ Մեր եվրոպացի գործընկերները հետաքրքրված են այդ երկխոսությամբ, գործարարները, որոնք աշխատում են ԵԱՏՄ գոտում՝ ևս, բայց քաղաքական խնդիրների պատճառով լայն երկխոսություն չկա»,- ասաց նա։

Տիգրան Սարգսյանն անդրադաձավ Երևանում կայացած նիստի օրակարգին՝ նշելով, որ օրակարգում 13 հարց կար։

«Շաքարի հարցը կար օրակարգում։ Շաքարը հայտնվում է ազատ տնտեսական գոտիներում, իսկ հետո՝ այն ապրանքները, որոնք պատրաստվում են, հայտնվում են ընդհանուր շուկայում, դրանով իսկ հավասար մրցակցային պայմանները խախտելով։ Այսօր կոնսենսուսի հասանք, պայմանավորվեցինք, որ հաջորդ տարի հունվարի 1-ից շաքարը լինելու է այն ապրանքը, որը չի հայտնվելու ազատ տնտեսական գոտիներում, այսինքն՝ մենք ձևավորում են հավասար մրցակցային պայմաններ։ Ռուս ներկայացուցիչների կողմից վետո էր դրվել, թե արդյոք մենք իրավունք ունե՞նք փակել մեր շուկաներն արտադրողների համար, եթե տեսնում ենք խնդիրներ։ Կոլեգիան որոշում կայացրեց, որ չի կարելի փակել ռուսական կաթի շուկան, եթե հայտնաբերվել են ինչ-որ արտադրություններ, որոնք մեր ընդհանուր տեխնիկական ռեգլամենտները խախտում են»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Կոնսենսուսային որոշում է կայացվել, որ կոլեգիայի դիրքորոշումը ճիշտ է, որ մենք իրավունք չունենք միակողմանիորեն փակել շուկան։ Այս օրինակները ցույց են տալիս, որ այս ձևաչափն արդյունավետ է, որը թույլ է տալիս այս սուր հարցերը հանել և հասնել կոնսենսուսի։ Խնդիրների երկրորդ խումբն ուղղված է միության զարգացմանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանը նաև նշեց, որ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստերում սովորաբար քննարկվում են խնդրահարույց հարցեր, որոնցում  կոնսենսուս է անհրաժեշտ, և ԵԱՏՄ-ում  խոչընդոտներն ու սահմանափակումները հաղթահարելու համար անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը։

«Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է դարձնում բիզնեսը, այն խոչընդոտներն ու սահմանափակումներն  են, որոնք թույլ չեն տալիս ձևավորել միասնական շուկաներ: Մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում վարչապետներին մեր ընդհանուր շուկաներում տիրող իրավիճակի մասին, որպեսզի կարողանանք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար, որ նրանք խոչընդոտների չհանդիպեն: Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այդ խնդիրները այսօր լուծված չեն, և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի  բոլոր կառավարությունները վերահսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել այն շուրջ 65 խոչընդոտները, որոնք նկարագրված են մեր հաստատած «Սպիտակ գրքում»»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ մշակել են նաև այդ խոչընդոտները հաղթահարելու ճանապարհային քարտեզ:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ բիզնեսի համար երկրորդ կարևոր հարցը հակադեմպինգային հետաքննության գործառույթն է:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում՝ նիստի մասնակիցները քննարկել են ԵՏՄ-ում թվային էկոհամակարգի զարգացման հարցը, ընդ որում՝ այս հարցը կարեւոր նշանակություն ունի համացանցային առեւտրի զարգացման համար: Քննարկվել է նաեւ ազգային ծածկագրական ստանդարտների օգտագործման, Հայաստանի, ՌԴ-ի եւ Ղրղզստանի տնտեսվարող սուբյեկտների եւ կողմերի գործադիր իշխանությունների մարմինների փոխգործակցության դեպքում էլեկտրոնային թվային ստորագրության հարցը, որը նախաձեռնել էր հայկական կողմը։

Օրակարգում են եղել նաև հարցեր՝ ուղղված ԵՏՄ ներքին շուկայի գործառնության խոչընդոտների եւ արգելքների վերացմանը:  

«ԵԱՏՄ-ում բանական գազի, նավթի, էներգակիրների ու ապագայում նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումն առաջնահերթություններից մեկն է։ Մենք այդ հարցը քննարկում ենք տարբեր ձևաչափերով, և հույս ունեմ, որ այս խնդիրը ի վերջո լուծում կստանա, որովհետև այն լուրջ նշանակություն ունի մեր երկրների տնտեսությունների համար։ Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ կազմում են մեր երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասը»,- նշեց վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ