30 04 2019

Ինչպե՞ս է ֆինանսների նախարարությունն աջակցելու արտահանողներին



«2.5 անգամ ներքին սպառմանը կողմոնրոշված ճյուղերը ավելի շահութաբեր են, քան արտահանմանը կողմոնորշված ճյուղերը: Սա օբյեկտիվորեն իր հետ բերում է մեկ այլ միտում առ այն, որ ներդրումները հիմնականում կատարվում են ավելի շահութաբեր ոլորտներ, հետևաբար՝ ներքին սպառմանը կողմոնորշված ոլորտներ»,- ԱԺ-ում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Փոխնախարարի խոսքով, Հայաստանը որպես բաց տնտեսություն ունեցող երկիր չի կարող տնտեսության զարգացման հեռանկարը կապել երկրի ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի զարգացման հնարավորությունների հետ. «Պետք է բոլոր հնարավոր միջոցներով փորձենք խրախուսել արտահանումը, դրանով իսկ կայուն նախադրյալներ ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լսումներն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ