29 04 2019

Վարչապետը պետք է մեր երկիրը խցկի Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ. կարծիք

Վարչապետը պետք է մեր երկիրը խցկի Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ. կարծիք

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը կրկին անդրադարձել է  Պեկինում կայացած «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումին: 

«Պեկինում ավարտվեց «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Ահագին փող բաժանվեց։ ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույն բանը բայց իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամուրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ երկկողմ ադրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում։

Ի դեպ, սրա հետ կապված, չինական կողմը որպես քաղաքավարության նշան, բալանս պահելու համար, Հայաստանի վարչապետին կհրավիրի Չինաստան։ Վերջինս պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ»։

Հիշեցնենք, որ երեկ Հրանտ Բագրատյանն մեկ անգամ ևս անդրադարձել էր «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումին՝ նշելով․ «Գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները նույնպես։ Ավտոճանապարհային ծրագրե՞ր էլ չենք կարողանում մտնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ