Կառավարությունն ապրիլի 25-ի նիստում հավանություն տվեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը և այն սահմանված կարգով ներկայացվեց Ազգային ժողով: Ֆինանսների նախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՆԱ-ի Ճյուղային կառուցվածքը շարունակում է մնալ ոչ նպաստավոր, և աճի մեջ ամենամեծ դերն ունեցել է ծառայությունների ոլորտում աճը:
Նշենք, որը 2018-ին պետական բյուջեն եկամուտների գծով կազմել է 1,341,690,590.9 հազար դրամ, ծախսերի գծով` 1,447,083,011.5 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105,392,420.6 հազար դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը