11 04 2019

Եթե պետք լինի 1000 աշխատակցով գնալ, այդքան ռեսուրս էլ ունենք. Դավիթ Անանյան

Եթե պետք լինի 1000 աշխատակցով գնալ, այդքան ռեսուրս էլ ունենք. Դավիթ Անանյան

Զինված խումբ էր, թե զինված խմումբ չէր, քննիչն այդպիսի որոշում էր կայացրել, միջնորդել էր դատարան, սանկցիա վերցրել և կատարել է քննչական գործողություն: Այս մասին ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էին 40 ՊԵԿ աշխատակիցներ գնացել «Առինջ մոլ» ստուգումների, մի թե զինված խումբ էին գնում վնասազերծելու:

«Մասնագետների գնահատմամբ, դատական սանկցիան կատարելու համար պետք է չորս հոգի, 40 հոգի, թե՝ 140 հոգի: Եթե որոշում կայացվեր, որ հազար հոգի է պետք, մենք այդ հազար հոգու ռեսուրսն էլ ունեինք տրամադրելու համար»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ ղեկավարը խոսեց նաև ՀԴՄ սարքերը ինքնարժեքից 70 տոկոսով ավել վաճառելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ