ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը ՌԴ և Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ Հայաստանը նպատակահարմար է համարում մեծացնել ՌԴ պետական վարկի մարման ժամկետը։ Խոսքը վերաբերում է ՀՀ ատոմակայանի շահագործումը երկարաձգելու նախագծի ֆինանսավորման համար տրված վարկին։ Հայաստանն առաջարկում է տեղափոխել վարկի մարման սկիզբը՝ կապված նախագծի աշխատանքների հետաձգման հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Մենք պարզել ենք մի քանի պատճառներ՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ։ Նախագիծը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է վարկի գործողության ժամկետի երկարաձգման, ինչպես նաեւ վարկի մարման սկզբի հետաձգման որոշում ընդունել։ Առայժմ վարկի ամենամյա վճարումների միակ աղբյուրը էլեկտրաէներգիայի իրացումից ստացված միջոցներն են»,- նշել է Մելքոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը