03 04 2019

60 անգամ պետական տուրքը բարձրանալով՝ հարկային բեռը չի ավելանում. Դավիթ Անանյան



Գրավատների և փոխանակման կետերի հարկերի բարձրացման նախագծի մասին խոսելիս սեփականատերերը պետք է ազնիվ լինեն և խոստովանեն, որ գրավատների համար սահմանված 100 հազար դրամի պետտուրքը տասը տարի է ՝ չի փոխվել, այնպես որ հարկային բեռը դրանով չի ավելանում: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Գրավատների գործունեությամբ զբաղվողները պետք է հիշեն, որ նրանց համար նախատեսված հարկը վերջին 20 տարվա մեջ երբևէ չի վերանայվել, ավելին, պետտուրքի գումարը շահութահարկի գումարի բազան նվազեցնող ծախս է: Եթե նրանք գտնում են, որ ամբողջությամբ գործել են թափանցիկ, ապա որևէ խնդիր չպետք է տեսնեին հարկային փոփոխությունների մասով»,- ընդգծեց Անանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ