Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 5-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել շաքարի հարկի ներդրման վերաբերյալ։ Այս որոշումը կյանքի կոչելուց հետո մասնավորապես կթանկանան գազավորված ըմպելիքները:
Ի՞նչ հետևանքներ կունենա այս որոշումը, ի՞նչ տնտեսական և սոցիալական ազդեցությունների կհանգեցնի այն։ Այս մասին մարտի 6-ին տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ Հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գուրգեն Նարիմանյանը, «Յունիոն» ՍՊԸ «Հայ Կոլա զուլալ ջրեր» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, «Թամարա և Անի» ՍՊԸ փոխտնօրեն Տիգրան Շալջյանը:
Քննարկումը՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը