13 02 2019

Իսրայելը կմտնի ԵՏՄ ազատ առևտրի գոտի

Իսրայելը կմտնի ԵՏՄ ազատ առևտրի գոտի

Իսրայելը պատրաստվում է մտնել ԵՏՄ ազատ առևտրի գոտի: Այս մասին հայտնում է РБК Украина-ն՝ հղում տալով The Times of Israel-ին։

Ինչպես հաղորդել են տնտեսության նախարարության ներկայացուցիչները, նախորդ տարեսկզբից ընթացող բանակցությունները կհանգուցալուծվեն համաձայնագրի ստորագրմամբ, որը նախատեսում է մաքսային համագործակցություն, առևտրային արգելապատնեշների հանում, էլեկտրոնային առեւտրի զարգացում, սանիտարական և համաճարակային հարցերի վերահսկողության թույլտվություն։

Սրան զուգահեռ՝ ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր է պատրաստվում ստորագրել նաև Իրանը։ The Times of Israel-ը նշում է, որ խոսքը վերաբերում է իրար հետ կապ չունեցող պայմանագրերի։ Այսինքն, ԵՏՄ անդամ երկրների հետ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրելով՝ Իսրայելը չի պարտավորվի համաձայնել Իրանի հետ ազատ առևտրի իրականացմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ