«Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել ենq գազի ներքին սակագնի պահպանման մասին: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում:
««Գազպրոմ»-ը գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, այդ պատճառով մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,-ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ հայկական կողմը վերջնական համաձայնության գալու նպատակով շարունակելու է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը