22 01 2019

ՀՀ պետական պարտքը շարունակել է աճել

ՀՀ պետական պարտքը շարունակել է աճել

ՀՀ պետական պարտքը 2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 349 մլրդ դրամ կամ 6 մլրդ 923 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 69.4 մլրդ դրամով կամ 148.3 մլն դոլարով։ Պետական պարտքի ամփոփ ցուցանիշները հրապարակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Ըստ այդմ՝ ընդհանուր պարտքից 6 մլրդ 373 մլն դոլարը կառավարության պարտքն է, 550 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը։ Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է 4 մլրդ 983 մլն դոլար (2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 4 մլրդ 893.4 մլն դոլար), ներքին պարտքը՝ 1 մլրդ 390 մլն դոլար (2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 1 մլրդ 279.7 մլն դոլար)։

Ուշագրավ է, որ ընդհանուր պարտքի կառուցվածքում նվազում գրանցվել է ԿԲ արտաքին պարտքի գծով՝ 1 տարվա կտրվածքով՝ 51.5 մլն դոլարի չափով, այդ թվում՝ պակասել է կառավարության երաշխիքով տրամադրված վարկերի ծավալը՝ 2017-ի 158.5 մլն դոլարից 2018-ի վերջին դառնալով 142.5 մլն դոլար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ