2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ՝ 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծն իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել առաջադրված խնդրի՝ գնաճի զսպման խնդրի լուծմանը»,-գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը