28 12 2018

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել գազի գնի շուրջ բանակցությունները. Պեսկով

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել գազի գնի շուրջ բանակցությունները. Պեսկով

ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման մասին, նշել է, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանին վաճառվող գազի գնի շուրջ բանակցությունները, հայտնում է  ռուսական ТАСС գործակալությունը:

Պեսկովը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները երեկ շոշափել են այդ թեման. «Մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարող մեր «Գազպրոմ»-ի ու հայ գործընկերների միջև ակտիվ բանակցություններ արձանագրել: Ժամկետները կան, մենք ցայտնոտի մեջ ենք», - նշել է Պեսկովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ