Դեկտեմբերի 28-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է դառնում: Այս թեմայով մեզ հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ բիզնեսի շատ ներկայացուցիչներ պատրաստ չեն նոր հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրամանը:
«Տարիներ շարունակ նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման ժամկետները հետաձգվել են: Այդ ՀԴՄ-ների տեղադրումը լրացուցիչ ծախս է՝ անկախ նրանից՝ այդ գումարը տարաժամկե՞տ է վճարվում, թե՞ միանվագ /160 000 ՀՀ դրամ: Բացի այդ, մեծ ցանկանության դեպքում անգամ գործնականում հնարավոր չէ արագ ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ պետեկամուտների կոմիտեն պետք է հաշվի առնի առկա իրողությունները և նախկին գործելաոճը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը