«Լիդիան Արմենիա» ընկերություը հողի վարձակալության դիմաց 2018թ․ վճարել է ընդհանուր 920 883 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է․
«Չնայած Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների ապօրինի շրջափակմանը, ինչի հետևանքով Ծրագիրը փաստացի կասեցված է արդեն գրեթե 6 ամիս՝ Լիդիանը շարունակել է պատշաճ իրականացնել Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների համար հողի վարձակալության դիմաց վճարումները շրջակա համայնքների բյուջեներ:
Այսպես, 2018թ. Լիդիանը հողի վարձակալության դիմաց վճարել է ընդհանուր 920 883 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից՝
Այս փոխանցումները մի քանի անգամ գերազանցում են այս համայնքներ վճարվող պետական դոտացիաները: 2008-2018թթ. ընթացքում հողի վարձակալության դիմաց Լիդիանն այս համայնքներին վճարել է ընդհանուր առմամբ 5,1 մլն ԱՄՆ դոլար: Ամուլսարի ծրագրի տնտեսական ազդեցությունը շրջակա համայնքների վրա դժվար է թերագնահատել: Մինչ ճանապարհների ապօրինի շրջափակումը Ամուլսարի ծրագրում աշխատում էր մոտ 1400 մարդ, որից 428-ը շրջակա համայնքներից: Այսօր այս մարդկանց զգալի մասը դարձել է գործազուրկ: Միայն Լիդիանի կապալառու ընկերությունները 2017-18թթ. ընթացքում տեղի համայնքներից կատարել են ավելի քան 2,2 մլն ԱՄՆ դոլարի գնումներ: Գնումների 75%-ը իրականացվել է Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում՝ հիմնականում վառելիքի, սպասարկման, հյուրանոցների և տրանսպորտի ոլորտներում: 2008թ.-ից սկսած այս համայնքներում սոցիալական զարգացման ծրագրերում Լիդիանն իրականացրել է ընդհանուր առմամբ 3,7 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Այս ծրագրերի արդյունքում նորոգվել և բարեկարգվել են համայնքային նշանակության ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, կրթական հաստատություններ և այլն, ներդրվել են գյուղատնտեսական նորարարական ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվել համայնքներում փոքր բիզնեսի զարգացմանը, որի համար ներդրվել է 130 000 ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով այս ծրագրերի մեծ մասը կասեցված է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը