Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ երկրների բիզնես-համայնքներից ակնկալում է Եվրասիական օրակարգի բոլոր հարցերում առավել ակտիվ ներգրավվածություն: Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ-ի և ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի Փոխգործակցության գծով Կոնսուլտացիոն խորհրդի երրորդ նիստում, հաղորդում է ԵՏՄ մամուլի ծառայությունը։
«Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդը չպետք է մնա մի կողմում,և ես հորդորում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ հանձնաժողովի հաջորդ տարվա օրակարգում՝ բոլոր ուղղություններով», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Ամփոփելով 2018 թվականի աշխատանքները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը ձեռքբերումների շարքում առանձնացրել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը, որի ստեղծման գործում իրենց մասնակցությունն են բերել ԵԱՏՄ գործարար համայնքի ներկայացուցիչները: Այս փաստաթղթի շնորհիվ կրճատվել է ժամանակը, որը ձեռնարկատերերը պետք է ծախսեին մաքսային ընթացակարգերն անցնելիս՝ ներդնելով առաջադեմ թվային տեխնոլոգիաները:
Անդրադառնալով Հանձնաժողովի գործունեության միջազգային ուղուն, Տիգրան Սարգսյանը կոչ է արել գործարար հանրությանը ավելի սերտորեն աշխատել ԵՏՀ- ի հետ:Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաջորդ կարևոր քայլը անցնող տարում, ըստ Սարգսյանի, թվային օրակարգն էր: «Մեզ համար կարևոր է, որ բիզնեսի վրա լրացուցիչ բեռ չլինի, և գործարար համայնքը կարողանա զգալ թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը