Ընդհանուր հայտարարագրումը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության 18-65 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներկայացնի հայտարարագրում։ Աշխարհի ոչ մի երկրում, որտեղ գործում է այսպիսի տիպի հայտարարագրում, դա չի արվում հենց այնպես։ Սա պետության կողմից ծախս է, որը պետությունը կատարում է, որպեսզի հետո հարկի կամ տեսնի քաղաքացու եկամուտը։ Իսկ գիտեք՝ ինչի պետք է տեսնի։ Առաջինն այն էր, որ ես ասում էի՝ 18-65 տարեկանը պետք է ցույց տա իր եկամուտը, որ հարկվի՝ անկախ նրանից՝ արտագնա աշխատանքի մեկնա՞ծն է թե՝ ուրիշ մեկը»,- ասել է ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը